Ֆլիկն արժանացել է Իսպանիայի Լա Լիգայի՝ ամսվա լավագույն մարզչի կոչմանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արժանացել է Իսպանիայի Լա Լիգայի՝ ամսվա լավագույն մարզչի կոչմանը։

Գերմանացի մասնագետի գլխավորությամբ կատալոնական թիմը մարտ ամսին անցկացրած խաղերում երեք հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Բիլբաոյի «Ատլետիկի» (1:0), «Սևիլիայի» (5:2) և «Ռայո Վալեկանոյի» (1:0) նկատմամբ։

Եզրափակիչ քվեարկության արդյունքներով՝ 61-ամյա մարզիչը շրջանցել է Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավար Դիեգո Սիմեոնեին (2 հաղթանակ, 1 պարտություն) և «Լևանտեն» գլխավորող Լուիշ Կաշտրուին (1 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 29 տուրերից հետո «Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ռեալի» նկատմամբ կատալոնացիների առավելությունը կազմում է 4 միավոր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031