Եկել է ՔՊ-ին ու ՆՓ-ին մերժելու ժամանակը, ընտրեք նրան, ով տեր կլինի իր խոստումներին. Կյուրեղյան

Ես այսօր նորից կխոսեմ օրվա իշխանությունների կողմից ամենօրյա թմկահարվող մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Օրենքով հաստատված կառուցված հիմնանորոգված վերակառուցված հանրակրթական հաստատությունների թիվը 2023-ին եղել է 92, 2024-ին՝ 185, մինչև 26 թվականը՝ 300։ Այս տարվա 2026 թվականի փետրվարին արդեն ստացել եմ ԿԳՄՍ-ի կողմից նոր պատասխան, որում սևով սպիտակի վրա գրված է այդ ժամանակի դրությամբ կառուցված, վերակառուցված հիմնանորոգված դպրոցների քանակն ու ցանկը։ Ըստ այդ ցանկի, մինչև օրս կառուցվել և վերակառուցվել շահագործման է հանձնվել ընդամենը 51 դպրոց, հիմնանորոգվել ևս 51 դպրոց։ Դրան զուգահեռ, 2019-ից 2024 թվականներին արդեն փակվել են 22 դպրոց։

Տիկին նախարարի մակարդակով հայտարարվում էր, թե իրենց իշխանության օրոք ավելի շատ դպրոց է կառուցվել, հիմնանորոգվել, քան նախկին նախագահների օրոք բոլորը միասին։ Ներկայացնեմ իրական համեմատական պատկերը։

Կառուցում, վերակառուցում, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ 106, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ 142, Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 37, Նիկոլ Փաշինյանի ժամանակ՝ 51։

Հիմնանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ 18, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ 118, Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 102, Նիկոլ Փաշինյանի ժամանակ՝ 51։

Միասին 285 դպրոց կառուցված և 237 7 հիմնանորոգված։ Թե որ թվային համակարգում է ձեր նախարարը 51-ը մեծ համարում 285-ից կամ 38-ից, դա միայն երևի ՔՊ-ին է հայտնի։

Բավական է ստեք, բավական է թոզ փչեք ժողովրդի աչքերին, դուք ձեր խոստումները չեք կատարել, միայն թե չասեք, թե դեռ երկու ամիս կա, կկատարենք։
Թե՞ կյանքի եք կոչում հնգամյակը երկու ամսում բանաձևը, ՍՄԿԿ-ն ձեզ կնախանձեր։

Սիրելի հայրենակիցներ, եկել է Արցախը թշնամուն հանձնելու դիմաց, Հայաստանի ինքնիշխան տարածքները ադրբեջանական զորքով լցնելու դիմաց, բռնի տեղահանված 120 000 Արցախահայերի վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց, Սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանելու դիմաց, իշխանությունը պահելուն պատրաստ ՔՊ-ին, ՆՓ-ին մերժելու ժամանակը։ Պետք է մասնակցել ընտրություններին, պետք է անպայման քվեն տալ ազգային պետականամետ իրական ընդդիմադիր ուժի։

Հիշենք, որ իշխանությունների միակ հույսը ձեր չմասնակցելն է։ Ընտրեք այն ուժին, ով ներկայացնում է երկիրն այս մարտահրավերներից դուրս բերելու իրատեսական ծրագիր, ունի այդ ծրագիրն իրականացնող փորձառու թիմ և տեր կլինի իր խոստումներին»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031