Ծննդկանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. նա 40 տարեկան էր. մանրամասներ

Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վերջինս նշված բժշկական կենտրոնի ծննդատուն էր տեղափոխվել հղի վիճակում և երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031