ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին

Իրանի զինվորականները հարձակվել են Իսրայելի տարբեր քաղաքների թիրախների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաների վրա: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

«Այս ալիքի ընթացքում ճշգրիտ հարվածների տակ են հայտնվել թիրախներ Էյլաթում, Դիմոնայում, Թել Ավիվի հյուսիսում, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան բանակի որոշ բազաներ»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Պահապանների կորպուսը հստակեցրել է, որ սա «Ճշմարիտ խոստում 4» գործողության 78-րդ ալիքն էր, որի ընթացքում հարվածների համար օգտագործվել են «Էմադ» և «Ղադր» տիպի բալիստիկ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր:

Այնուհետև ԻՀՊԿ-ն հայտնել է հարվածների 79-րդ ալիքի մասին՝ հայտարարելով, որ գրոհել են Իսրայելի հետախուզական կետերը Թել Ավիվի հյուսիսային և կենտրոնական հատվածներում, Իսրայելի բանակի աջակցման կենտրոնները Ռամաթ Գանում և Նեգևում, ինչպես նաև ռազմական լոգիստիկ կենտրոնները Բեեր Շևայում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031