Ես լսեցի, որ ընդդիմության ճարտասաններից մեկը էլի խոսում էր կուկուրուզ կամ տարբեր բաներ ատելու մասին, կներեք, դուք կուկուրուզ կամ կարկանդակ չե՞ք ուտում, դուք կարող է միայն ֆուագրա եք ուտում: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը և քիմքը չի համապատասխանում մեր շատ մարդկային ու աշխատավորական քիմքի հետ: Ասում եք արժեքների բախում է մեր երկրում, այո, այդ մեկը ճիշտ եք ասում, այսօր մեր երկրում արժեքների բախում է: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց՝ ուղիղ եթերով, շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է, հետո անգամ ներողություն է խնդրում իր քաղաքացուց, մյուս կողմում էլ այն արժեքն է, որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են, զուգարանում այնքան են ծեծում, որ այդ մարդը մահանում է:
Տիկին Խերանյան, դուք պետք է որոշեք այդ արժեքների ո՞ր կողմում եք, չլինի՞ թե զուգարանում ծեծելով սպանողների արժեքի կրողն ու պաշտպանն եք, որ այստեղ արժեքների բախումից եք խոսում»,- նշել է նա:
Անդրադառնալով ՔՊ-ականների ուրախ ավտոբուսի մասին խոսող ընդդիմադիրներին՝ Կոնջորյանը շեշտել է, որ ընդդիմադիրները նույնիսկ «մի ժիգուլի» մարդ չկան:
«Եկել եք մեր ուրախ ավտոբուսից ի՞նչ եք ուզում, այ դժբախտ ժիգուլիներ: Այո, ուրախ ավտոբուս է, դուք ուզում եք ձեր դժգույն կյանքի և դժգույն կառավարման դեմքը երևացող ուրիշ բան տեսնեք»,- ասել է նա:





































