Թրամփը զանգահարել է Հնդկաստանի վարչապետին

Ինձ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Մտքերի օգտակար փոխանակում ունեցանք Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի շուրջ։

Հնդկաստանը կողմ է լարվածության նվազեցմանը և խաղաղության շուտափույթ վերականգնմանը։ Հորմուզի նեղուցի բաց լինելը, անվտանգությունն ու հասանելիությունը կենսական նշանակություն ունեն ողջ աշխարհի համար։

Մենք պայմանավորվել ենք մշտական կապի մեջ լինել՝ խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930