5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ

ԿԳՄՍՆ-ն մշակել է նախագիծ, որով առաջարկվում է, որ նախակրթարաններն ունենան հնարավորություն՝ ընդունելու երեխաներին 4-6 տարեկան տարիքային խմբում: Սա նշանակում է՝ այժմ գործող 5 տարեկանի փոխարեն հնարավորություն կունենան նախակրթարաններ հաճախել նաև 4 տարեկան երեխաները: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Ըստ նախարարի՝ սա կարևոր որոշում է հատկապես քաղաքային բնակավայրերի համար, որտեղ կան նախակրթարաններ հաճախելու հերթեր, և երեխաները վաղ փուլում չեն կարողանում ներգրավվել նախադպրոցական կրթութան պրոցեսում:

«Կարևորում եմ, որ մենք այն բոլոր բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է ունենալ նախադպրոցական կրթություն, ինչը նշանակում է, որ մանկապարտեզներ տվյալ բնակավայերում չկան, այս պարագայում մենք նախատեսում ենք, որ կկարողանան նախակրթարան հաճախել 3-6 տարեկան երեխաները:

Սա էլ հնարավորություն է տալիս ավելի ճկուն և այլընտրանքային միջոցներով ապահովել այն բնակավայերը, որտեղ փոքր թվով նախադպրոցական տարիքի երեխաներ կան, և նրանց դուրս չթողնել կրթությունից»,- ասաց նա:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հավաստագրման կարգին: Նախատեսվում է սահմանել միասնական ստանդարտ, որը կընդլայնի հավաստագիր ունեցողների դաշտը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031