Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 3-րդ էպիզոդում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկումնեին, որ Նիկոլ Փաշինյանն այժմ հայտարարում է՝ իր չընտրվելու դեպքում պատերազմ է լինելու, և հարցին՝ արդյո՞ք դա այդպես է. «Եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, պատերազմ է լինելու, ասում էր առաջին անգամ պատերազմ է լինելու աշնանը, հետո արդեն հստակեցրեց ամիսն էլ, սեպտեմբերին է լինելու պատերազմը, ենթադրում, երբ որ ընտրությունների օրը մոտենա արդեն օր ու ժամով կհստակեցնեն սա պարզ շանտաժ է մեր քաղաքացիների նկատմամբ»։
Երկրորդ նախագահն ասաց. «Ձեզ դրեք իր տեղը. ի՞նչ պիտի ասեք, ուրիշ արգումենտ Նիկոլ Փաշինյանը ունի՞ ասելու։ Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ պիտի ասի. այս մարդը պիտի ժողովրդին շանտաժ անի, պիտի վախեցնի պատերազմով, ուրիշ ի՞նչ ասի, որ թեմայի շուրջ ինքը կարող է նստի և լուրջ խոսի, Չկա, մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնա հաստատ պատերազմ է լինելու»։
Ագնեսա Խամոյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը մանիպուլացնում է, երբ ասում է, թե մյուսները գալու են խաղաղության պայմանագիրը չեղարկելու են. «Այսինքն՝ այն բոլոր քայլերը և գործողությունները, որ ինքը արել է, հիմա ասում է, որ ընտրությունների արդյունքում, եթե իրենք հաղթեն, իրենք են անելու։ Ամեն ինչի վրա խաչ են քաշելու ու սկսելու են ինչ-որ նոր, չգիտեմ, կետից, ինչպես ինքն էր սկսել նոր կետից։ Ես կարծում եմ, մենք պետք է ժողովրդին բացատրենք, մենք ի՞նչ ենք անելու ընտրություններից հետո, հաղթանակի դեպքում, որ որ մարդկանց մոտ այդ վախը իսկապես չարմատավորվի»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր նախագահության տարիներին եղած խաղաղությանը. «Փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Գոնե մեկ միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա, ամենաքիչ զոհերն ենք ունեցել, ամենաքիչ զոհերը միջադեպերով»։
Խամոյանի հարցին՝ եթե իրենք հաղթեն ընտրություններում արդյո՞ք պատերազմ է լինելու, երկրորդ նախագահն ասաց. «Իհարկե չի լինի։ Եթե մենք լինեինք, 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ հայտարարությունը չէին ստորագրի Պրահայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց։ Նա խոսում է մի խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի. սա էլ մի հետաքրքիր մանիպուլյացիա է։ Կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, և այդ թղթի մասին իրենք այնքան խոսացել են, որ ինքը դարձել է թուղթ։ Ասում է՝ ես քանի տարի վարչապետ եմ, ես ի վիճակի եմ վերլուծել և վտանգների մասին ասել, դու որ վարչապետ էիր, մինչև պատերազմ սկսելը ի՞նչ էիր ասում, ասում էի՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան, էդ դու էդ վերլուծության շնորհքը եթե ունես, դու կգնայիր Արցախում կասեիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, իրենց ֆրակցիայի ղեկավարը մեկ շաբաթ մնացած մինչև պատերազմը հայտարարել էր, որ պատերազմի որևէ վտանգ չկա, հիշու՞մ ենք դա։ Մի մարդ, որը ընդհանրապես չունի վերլուծական ընդունակություն, որը չի կարող կանխատեսել, չգիտի, թե ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա խոսում է նրա մասին, որ ինքը որպես վարչապետ լավ է պատկերացնում. զրո պատկերացում։
Ուրիշ բան տարածելու չունեն, 2020 թվականի պատերազմը չպետք է լիներ, 2020 թվականի պատերազմը նույնիսկ եղած ժամանակ մենք չպետք է պարտվեինք, տարբերությունը այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության, 2021 թվականը եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի, սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում և համոզված եմ, որ այդպես է։ Կորցրինք մեկ պատճառով. մի մարդ որոշեց, որ ինքը կարող է գնալ և ճանաչել Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում։ Առաջին դու այդ իրավունք չունես, դու ո՞վ ես։ Ղարաբաղի ժողովրդի անունից դու այդպիսի հայտարարություն անելու ուղղակի իրավունք չունեիր։ Եվ հիշեցնեմ, երբ է դա արել ինքը. երբ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կար մի մի ժամանակահատված, ուսական կողմի, հիշում եք այն ժամանակ բավական մեծ տարածքներ գրավված իրենք կորցրեցին Խարկովի շրջանում, Խերսոնում և իրեն թվաց, թե վերջ, Ռուսաստանը քանդվում է և անմիջապես ինքը թռնում է այսպես այլ այլ տեղ է թռնում։ Այսպես ինքը իր թռնելով կորցրեց Ղարաբաղը։ Սա է, սա նույն մարդն է, որը հիմա խոսում է, որ ինքը կարող է հաշվարկներ անել և ճիշտ ինչ-որ հաշվարկներով ինչ-որ բաներ, բաներ հասնել, նույն մարդն է»։
Դիտարկմանը, թե ասում է՝ «անփորձ էինք, հիմա սովորել ենք», Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Մեր վրա սովորեց, տրենաժոր սարքեց երկիրը, երկրի 5000 զոհ, 5000 երիտասարդի գլուխ կերավ սովորելու համար, բան էլ չի սովորել, ես տեսնում եմ, որ այդ մարդը ոչինչ չի սովորել, իր բառապաշարը ես ուղղակի մի համեմատություն բերեմ, որը ընդամենը մեկ-երկու օրվա է, Մակրոնի նախադասությունը։ Ի՞նչ է ասել Մակրոնը. «Մենք պետք է վախ ներշնչենք, որ ազատ լինենք, իսկ վախ ներշնչելու համար մենք պետք է ուժեղ լինենք», դա նույն Մակրոն է ասում, որը երբ ստորագրում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու այդ տխրահռչակ հայտարարությունը ինքը ներկա էր, նույնիսկ Ֆրանսիայի նախագահը ասում է նման կարգի հայտարարություններ, հենց ինքն է Խաղաղության թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է և սպառնալիք է։ Հենց այն պատճառով, որ չի հասկանում ինչ է անում։ Մենք ասում ենք մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Եվ երաշխիքային համակարգը ես ուղղակի համոզված եմ շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել»։
Աննա Գրիգորյանն էլ իր հերթին խոսեց ազգային-մշակութային արժեքների ոչնչացմանը. «Իմ վերջին ելույթն էլ են փորձում շահարկել, որտեղ ասում եմ՝ Արարատը, Արագածը, Խոստուփը, Իշխանասարը մերն են ու նախադասությունը շարունակվում է՝ մեր ինքնության տարբեր գագաթներն են, հիմա իրենք հարցականի տակ են դնում նաև այն, որ Արարատը մեր ինքնության մի մասն է, բա եթե մեր ինքնության մի մասը չի, Արարատը մեզ հետ կապ չունի, ձեր արտաքին գործերի նախարարի անունը ինչի՞ է Արարատ, եթե դա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանք է, եթե Արարատը մեր ինքնության հետ որևէ կապ չունի, ո՞նց է որ Հայաստանի Հանրապետության ամենահայտնի խորհրդանիշը ամբողջ աշխարհում Արարատն է, մեզ հետ կապ ունի չէ, հիմա ասում են, որ ասում ենք մեր ինքնության մի մասն է տարածքային պահանջ է, այդ ո՞նց եք գնալու հետ բերենք, Հայաստանի Հանրապետությունը 30 տարվա, արդեն 35 տարվա ընթացքում երբևէ տարածքային պահանջ ներկայացրե՞լ է Թուրքիային։ Այսինքն՝ նույնիսկ այն, որ դու ասում ես քո ինքնության մի մասն է, այդ արդեն պատերազմի կոչը, կամ այն տեղ իմ ելույթում ասում եմ Դադիվանքը, Ղազանչեցոցը մերն են, մարդիկ ասում են՝ սա պատերազմի կոչ է, ասում եմ ժողովուրդ Դադիվանքը մերը չի՞, հայկական չի՞, բա որ հայկական չի Նիկոլ Փաշինյան, այնտեղ ի՞նչ էիր անում մոմ վառելուց»։







































