Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր` մարտի 24-ին, շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:

Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել նիստը, քանի որ մեկնարկել է վկաների հարցաքննության փուլը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, վկաները, սակայն, հայտարարել են, որ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, հրաժարվում են պատասխանել որևէ հարցի:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 31-ին 14:30-ին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930