Եղանակը Հայաստանում

Մարտի 26-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում թաց ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, որի ժամանակ քամին կուժգնանա մինչև 12-15 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+12,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+14,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+11,

Լոռիում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+13,

Տավուշում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +9+14,

Արարատում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+17,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+16:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031