Քիմ Քարդաշյանի վիրուսային նմանակը մահացել է վտանգավոր միջամտությունից հետո. կոսմետոլոգը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ

OnlyFans մոդել և Քիմ Քարդաշյանի նմանակ Քրիստինա Աշտեն Գուրկանին, որը հայտնի է որպես Աշտեն Գ, մահացել է Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքի հյուրանոցային համարում սիլիկոնային ներարկումների միջոցով հետույքի անօրինական մեծացման միջամտությունից հետո։

Երկուշաբթի օրը Սան Մատեո շրջանի ժյուրին 53-ամյա կոսմետոլոգ Վիվիան Ալեքսանդրա Գոմեսին մեղավոր է ճանաչել սպանության մեջ։ Գոմեսը, որը լիցենզիա չուներ, մի քանի ներարկումներ է արել, ինչը Գուրկանիի մոտ լուրջ բարդություններ է առաջացրել։

Մեղադրողների խոսքով՝ 34-ամյա մոդելը սրտի կաթված է ստացել և մահացել հաջորդ օրը՝ շնչառական անբավարարությունից և թրոմբոէմբոլիայից Միլս թերակղզու հիվանդանոցում։

Ոստիկանությունը Գոմեսին ձերբակալել է միջադեպից մի քանի ժամ անց Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանում, և նա արտահանձնվել է Կալիֆոռնիա։

Կոսմետոլոգը ազատության մեջ է մնացել մինչև դատավճիռ կայացնելը։ Նրան այժմ սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում. նրա դատավճռի լսումը նշանակված է մայիսի 5-ին։

Քրիստինա Աշտեն Գուրկանին համացանցում վիրուսային է դարձել Քիմ Քարդաշյանին նմանվելու պատճառով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930