Իրանի և ԱՄՆ-ի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն

Իրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կարծում եմ՝ բանակցությունները կարող են կայանալ այս հանգստյան օրերին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Ենթադրում եմ, որ դրանք կլինեն ավելի լայնածավալ և չեն վերաբերի միայն միջուկային էներգետիկային կամ հակամարտության պատճառներին: Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իրանի դաշնակից աշխարհազորայինները և Իրանի համար անվտանգության երաշխիքները»,- հայտարարել է Գրոսին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930