Թադևոս Ավետիսյանը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու. Քննարկում ԱԺ–ում

Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել են Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու:

Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Թադևոս Ավետիսյանը 50 տարեկան է, գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինտիտուտը, մասնագիտացումը՝ համաշխարհային էկոնոմիկա: 1999-2002 թվականներին ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան: 2022 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ «Հարկային համակարգի ազդեցությունն օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացների վրա» թեմայով: 2009-2012 թվականներին ստացել է իրավագիտության ոլորտում մագիստրոսի աստիճան, իսկ 2014 թվականից դոցենտ է, մասնագիտացումը՝ տնտեսագիտություն: Շուրջ 3 տասնյակ գիտական հոդվածների հեղինակ ու համահեղինակ է:

Թադևոս Ավետիսյանն աշխատանքային գործունեությունն սկսել է 1999-ից՝ դասախոսական աշխատանք իրականացնելով: 2003-2006-ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ հակակոռուպցիոն մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում: 2006-2018-ին աշխատել է ԱՍՀՆ-ում՝ սկսելով աշխատանքը բաժնի պետից և հասնելով նախարարի տեղակալի պաշտոնի: 2021 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր է, եղել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, նաև՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ:

Թադևոս Ավետիսյանն ունի նաև պարգևատրումներ: Թեկնածուն պարգևատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով և վարչապետի հուշամեդալով:

Իր ելույթի ժամանակ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց ոլորտային խնդիրները լուծելու իր տեսլականը: Ըստ նրա՝ միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ Մրցակցութան և սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ հանձնաժողովը պետք է ձևավորվի և գործի բացարձակ անկախ՝ մասնագիտության և հաշվետվողականության սկզբունքներով, օգտագործի թվային վերլուծության առաջատար գործիքակազմ, ունենա թափանցիկ, կանխատեսելի և արդար ընթացակարգեր, ակտիվորեն ներգրավված լինի միջազգային համագործակցության ու ինֆորմացիայի, գիտելիքների փոխանակման մեջ, առավելապես կենտրոնացած լինի ոչ միայն խախտումների դեպքում պատժի, այլ կանխարգելման վրա:

«Երաշխավարությունները, որոնք հիմնավորված են միջազգային պրակտիկայում և համարվում են այս ոլորտում լավագույն դրական փորձ, համոզված եմ, որ ունեն նաև հնարավորություն և անհրաժեշտություն՝ մեր երկրում հետևողականորեն ներդնելու իմաստով»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031