Հայաստանի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է 2025 թվականին մեկնել Ուկրաինա աշխատելու

Ուկրաինայում 2025 թվականին ամենաշատ պայմանագրերը կնքվել են Թուրքիայից (1404), Հնդկաստանից (946), Ուզբեկստանից (936), Ադրբեջանից (605), Բանգլադեշից (599) և Չինաստանից (518) ժամանած ներգաղթյալների հետ։ Դրա մասին հայտնել է ուկրաինական «Телеграф» պորտալը։

375 աշխատող ժամանել է Պակիստանից, 335՝ Կոլումբիայից, 310՝ Մեծ Բրիտանիայից, 247՝ ԱՄՆ-ից, 247՝ Մոլդովայից, 232՝ Հայաստանից, 219՝ Նեպալից, 175՝ Գերմանիայից և 164՝ Ֆրանսիայից։

Նշվում է, որ Ուկրաինայում աշխատուժի պակաս կա. փորձագետները շեշտում են, որ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար ամեն տարի պետք է ներգրավվեն արտասահմանից հարյուր հազարավոր աշխատողներ։ Սակայն օտարերկրացիներն առայժմ չեն շտապում գնալ Ուկրաինա։

Տնտեսական քննարկումների ակումբի անդամ Օլեգ Պենդզինը վստահ է, որ Ուկրաինային անհրաժեշտ է 5 միլիոն աշխատող ձեռք։

Դա տարեկան գնահատվում է 450 հազարից մինչև 500 հազար աշխատանքային ներգաղթյալ։ Նրանք կգան Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Բանգլադեշի երկրներից։ Փորձագետի կարծիքով՝ տարեկան ներգաղթյալների այդ թիվը կարող է իրականություն դառնալ պատերազմից հետո վերականգնման ընթացքում

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930