ԵԱՏՄ–ի և ԱՄԷ միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով վավերացրեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրը։

2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված այս համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։

Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:

Նշվում է, որ այսպիսով ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86 %–ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:

Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։

Ընդհանուր առմամբ, ԱՄԷ ապրանքների ներմուծումը գնահատվում է տարեկան մոտ 51 մլրդ դոլար, որից Հայաստանին բաժին է ընկնում մոտ 10 մլն դոլարը։

Ներկայումս ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի (ժամանակավոր կամ մշտական) Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի և Իրանի հետ: Ավարտվում են Ինդոնեզիայի հետ բանակցությունները, շարունակվում են Հնդկաստանի և Եգիպտոսի հետ, դիտարկվում է նաև Թունիսի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930