Հայաստանում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 25–ին, ընդունեց 2027 թ. հունվարի 1–ից պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների արգելքը։

Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն դա չէր իրականացել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031