Բոլոր նախկին նախագահները երբեք որևէ կապ չեն ունեցել Հայաստանի ժողովրդի հետ․ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը (Հայաստանի երեք նախկին նախագահները – խմբ․) և նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից. նրանք Հայաստանի ժողովրդի հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը երբեք չի ընտրել ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, և նրանք երբեք լեգիտիմ ղեկավարներ չեն եղել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրել է մեկ անգամ, դրանից հետո չի ընտրել։ «Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ու՞մ ներկայացուցիչներ են, ընդհանրապես ու՞մ են ներկայացրել, էդ հարցը պետք ա պարզաբանվի», — նշել է նա՝ հավելելով, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է ներքաշել Հայաստանն ու հայ ժողովրդին այս արկածախնդրության մեջ։

Փաշինյանը հայտնել է, որ իշխանություններն առաջիկա ընտրություններում իրենց կհանձնեն ժողովրդի դատին, ինչպես դա արեցին 2021 թվականին։ «Մենք հնազանդաբար կենթարկվենք ժողովրդի ցանկացած որոշման», — վստահեցրել է Կառավարության ղեկավարը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031