Թեհրանի հակառակորդները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ պատրաստում են Իրանի կղզիներից մեկի գրավման փորձ․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի հակառակորդները՝ տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ, պատրաստում են Իրանի կղզիներից մեկի գրավման փորձ։

Նրա խոսքով՝ հակառակորդի բոլոր տեղաշարժերը գտնվում են իրանական ուժերի լիակատար վերահսկողության տակ։

«Եթե նրանք նման քայլի դիմեն, այդ երկրի կենսական կարևոր ենթակառուցվածքները կխոցվեն առանց սահմանափակումների և կենթարկվեն անընդհատ հարձակումների», — զգուշացրել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930