Աբովյանում տեղի ունեցած վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել. ինչ է հայտնի

Մարտի 23-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայողը` Վարդան Ավետիսյանը, արձակուրդում էր գտնվում: Նա Աբովյան էր գնացել դպրոցական ընկերներին հանդիպելու: Այս մասին պատմեց Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գոհար Վարդանյանը:

Գոհար Վարդանյանը նշեց, որ Վարդանը Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի շրջանավարտ է: Ավետիսյանների ընտանիքը սակայն, տարիներ առաջ Մասիս է տեղափոխվել: Այսօր Մասիսում տեղի է ունեցել 19-ամյա Վարդան Ավետիսյանի հուղարկավորությունը:

Աբովյան ԲԿ-ից հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժած մյուս 4 քաղաքացիները տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2026 թվականի մարտի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031