Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Հայաստանի Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքներով Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 67-ը, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Վարդանյանի թեկնածությանը:

Օրենքի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ԱԺ նիստում երդվում է:

Վարդանյանը կերդվի մարտի 26-ի նիստում:Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահը:  

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930