Իրանի և Իսրայելի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները կարող են «լիակատար աղետի» հանգեցնել․ ՄԱԿ

Իրանի և Իսրայելի միջուկային օբյեկտներին հասցվող հարվածները կարող են «լիակատար աղետի» հանգեցնել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Պարսից ծոցում Թեհրանի հասցրած հարվածների քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։ Այս մասին հաղորդում է AFP-ն։

«Ինչպես Իսրայելում, այնպես էլ Իրանում միջուկային օբյեկտների մերձակայքում իրականացված վերջին հրթիռային հարվածներն ընդգծում են հետագա էսկալացիայի ահռելի վտանգը։ Պետությունները «խաղում են» իրական աղետի հետ»,— իր տեսաուղերձում ասել է Տյուրկը։

Իրանի վերջին հրթիռային հարվածն ուղղված է եղել Դիմոնա քաղաքին, որը գտնվում է Իսրայելի միջուկային հետազոտությունների կենտրոնից մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և Իսրայելը բազմիցս հարվածներ են հասցրել Բուշերի տարածքին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031