Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը

​«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը։

​Ինչպես հաղորդում է The Athletic-ը, 15-ամյա Ռոնալդու կրտսերն արդեն հասցրել է մասնակցել «Ռեալի» մինչև 16 տարեկանների թիմի մարզմանը։

Ներկայումս պատանի ֆուտբոլիստն իր ելույթներն անցկացնում է «Ալ-Նասրի» պատանեկան կազմում։

​Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։

Նա նաև ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։
​Պորտուգալացի աստղը սաուդյան «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերին։

Մինչ այդ նա պաշտպանել է պորտուգալական «Սպորտինգի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և իտալական «Յուվենտուսի» գույները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031