Թրամփը բլեֆ չի անում, նա պատրաստ է դժոխք սանձազերծել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։
«Իրանը չի կարող թույլ տալ կրկին նույն սխալը։ Իրանական ռեժիմը փնտրում է իրավիճակից դուրս գալու ելք՝ գիտակցելով, որ պարտվում է։
Նախագահը միշտ նախընտրում է խաղաղությունը։ Անհրաժեշտ չէ հետագա զոհեր և ավերածություններ։ Սակայն, եթե Իրանը չընդունի ներկայիս իրականությունը և չհասկանա, որ ռազմական պարտություն է կրել և շարունակում է տառապել դրանից, նախագահ Թրամփը երաշխավորում է, որ նրանք ավելի ուժեղ հարված կստանան, քան երբևէ։
Թրամփը և նրա վարչակազմը միշտ կգործեն օրենքի շրջանակներում», — ավելացրել է նա։։
Լևիթը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը Պեկինում կհանդիպի Սի Ցզինպինի հետ։






































