Skip to main content

Գավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

Գավառ համայնքում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար։ Միջոցառումը նախաձեռնել են Գավառի համայնքապետարանը և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն։ Մրցաշարը կազմակերպել են պատասխանատուներ Նարեկ Մուրադյանը և Լալա Մկրտչյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել է Գավառ քաղաքի և համայնքի բնակավայրերի 21 ձիավար։Մրցարշավի ընթացքին ներկա է գտնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Մասնակիցները մրցել են 800 մետր մրցուղում։ Ամենաարագ արդյունքը գրանցած երեք ձիավարներն արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի։Առաջին տեղը զբաղեցրել է Վարդգես Մանուկյանը, երկրորդը՝ Սիրակ Սաֆարյանը, իսկ երրորդը՝ Արթուր Կարապետյանը։

Կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար Գևորգ Զախարյանին հանձնվել է շնորհակալագիր։Մրցանակները հաղթողներին հանձնել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930