ՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ Փաշինյան

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և ես ինձ հաշիվ եմ տալիս ՀՀ վարչապետ լինելով, թե ինչ պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պետություն է Միացյալ Նահանգները, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ պետություն է Գերմանիան, ինչ է Եվրոպական Միությունը: Գիտեք՝ սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը, դա նորմալ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ դա իր համար ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ, ըստ նրա պետք է հաշվի առնել նաև երկրների քաշային կարգը:

«ՌԴ նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, պարզ է՝ ես պիտի խնդրեմ հանդիպում, բա ո՞վ պիտի խնդրի կամ Ֆրանսիայի նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, ես պիտի խնդրեմ հանդիպում, որովհետև հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել:

Ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերվող հարցեր քննարկելու համար»,-հավելել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031