Ռուսաստանն սկսել է Իրանին զինել անօդաչու թռչող սարքերով․ The Financial Times

Ռուսաստանը սկսել է Իրանին անօդաչու թռչող սարքեր մատակարարել։

Ինչպես հայտնել են The Financial Times-ի երկու աղբյուրները, հակամարտության սկսվելուց ընդամենը մի քանի օր անց՝ իրանցի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են քննարկել անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցը։

Անվտանգության ծառայությունների աշխատակիցները կարծում են, որ Իրանին մատակարարվում են «Գերան-2» (Geran-2) և «Շահեդ-136» (Shahed-136) կամիկաձե անօդաչու սարքեր, որոնք ստեղծվել են Թեհրանի կողմից մշակված «Շահեդ» անօդաչուների հիման վրա, որոնք Ռուսաստանը նախկինում օգտագործել էր Ուկրաինայում:

«Ռուսները զգալիորեն կատարելագործել են «Շահեդ» ԱԹՍ-ները, այդ թվում՝ արդիականացրել են շարժիչները, նավիգացիոն համակարգերը և խոցման դեմ պաշտպանության համակարգերը։ Այս համակարգերը գերազանցում են նրանց, որոնք Իրանն արտադրում էր երկրի ներսում», — հայտարարել է ռուս-իրանական հարաբերությունների հետազոտող, Sciences Po համալսարանի պրոֆեսոր Նիկոլ Գրաևսկին։

Զինամթերքի մատակարարումները սկսվել են երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն Իրանին կարևորագույն արբանյակային և հետախուզական տվյալներ է տրամադրել, որոնք օգնում են նրան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերին, հայտնում է The Telegraph-ը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031