Երևանում զորահանդես կլինի․ վարչապետ

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա զինվորական շքերթ։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա ոչ այնքան զորահանդես է, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Նա վստահեցրել է, որ դա տպավորիչ պատկեր կլինի քաղաքացիների համար։ Փաշինյանը հավելել է, որ շքերթը շատ նուրբ երևույթ է, և այն կարող է խաղաղության օրակարգից հրաժարվելու տպավորություն ստեղծել։ «Մենք աշխատում ենք այս թեմայով միջազգային գործընկերների հետ, քանի որ զորահանդեսը շատ նուրբ թեմա է եւ կարող է տպավորություն ստեղծել, որ շեղվում կամ հրաժարվում ենք խաղաղության օրակարգից», — նշել է նա։

Նշենք, որ անկախ Հայաստանում զինվորական շքերթներն անցկացվում էին 5 տարին մեկ և միայն Անկախության օրը։ Վերջինը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին, այսինքն՝ նախքան այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031