8 տարի իշխանության ղեկին և մեկը մյուսի հետևից պատերազմ․ Ընդդիմադիրը քննադատել է ՔՊ-ին՝ ձախողված քաղաքականության համար

Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության անդամներ, երբ գալիս եք ու օրով ժամով ասում եք, որ Հայաստանի վրա հարձակվելու են, ամսաթիվ եք նշում, պայմանավորվե՞լ եք այդ հարձակման մասին։ Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:

«Որտեղի՞ց գիտեք այդ օրը, ժամը։ Որտեղի՞ց ձեզ էդ տեղեկատվությունը», — հարցրել է Վարդանյանը։ Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության օրոք Հայաստանը բազմիցս ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ «Ձեր համար «նորություն» ունեմ։ Ժողովուրդ, դուք եղել եք, ութ տարի է կաք ու չեմ կարողանում հաշվել քանի պատերազմ ու հարձակում է եղել Հայաստանի վրա», — ասել է խորհրդարանականը։ Պատգամավորի խոսքով՝ իրենց թիմը իշխանության է եղել 10 տարի, և այդ ժամանակահատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ «Տեսնո՞ւմ եք տարբերությունը», — հավելեց ընդդիմադիրը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930