Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:

Զրուցակիցները քննարկել են 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930