Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անձնական ներկայացուցիչ է նշանակել՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը համակարգելու համար։

Այս մասին Անտոնիո Գուտերեշը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Ես հենց նոր Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան՝ ղեկավարելու ՄԱԿ-ի ջանքերն ուղղված հակամարտության և դրա հետևանքների կարգավորմանը»,- ասել է նա։

Ժան Արնոն 2021 թվականին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը Աֆղանստանի և տարածաշրջանային հարցերով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930