ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությունն ընդդեմ Իրանի սխալ է և սպառնում է համաշխարհային տնտեսական երկրաշարժով: Այս մասին ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պատերազմը սկսել են օտարերկրյա պետությունների առաջնորդները, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ դրա համար վճարեն 20 միլիոն իսպանական տնային տնտեսությունները»,- նշել է վարչապետը։
«Մերձավոր Արևելքում պատերազմը աղետ է, լուրջ սխալ քաղաքական, անշուշտ աշխարհաքաղաքական և, իհարկե, տնտեսական տեսանկյունից»,- հավելել է Սանչեսը։
Նրա խոսքով՝ հակամարտությունն ապակայունացնում է միջազգային առևտրի կարևորագույն զարկերակը՝ Հորմուզի նեղուցը, ինչպես նաև սպառնում է գլոբալ տնտեսական երկրաշարժով, որի առաջին հետևանքները, հավանաբար, արդեն կարելի է նկատել։ Վարչապետը համարում է, որ այս իրավիճակն արդեն անդրադառնում է իսպանացիների գրպանների վրա։






































