Մենք անընդունելի ենք համարում Մերձավոր Արևելքում nւժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ ԽՎ

Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ ԽՎ–ի կայքը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման վերաբերյալ։

Փաստաթղթում խորին մտահոգություն է արտահայտվում տարածաշրջանում լարվածության արագ սրման կապակցությամբ, որը պայմանավորված է արտատարածաշրջանային ուժերի սադրիչ գործողություններով՝ ուղղված Իրանում իրավիճակի ապակայունացմանը։

Խորհրդարանականները նշել են, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Հայտարարությունն ընդգծում է ինքնիշխան պետությունների դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերսկսել երկխոսությունը՝ առկա վեճերի խաղաղ լուծման համար։ Փաստաթուղթն աջակցություն է հայտնում Իրանի կառավարությանն ու ժողովրդին։

«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված երկխոսության, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման վրա՝ պահպանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031