Ծեծկռտուք եւ կրակոցներ «Ֆլամինգոյում». բոլոր 11 մասնակիցները Հնդկաստանի քաղաքացիներ են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 30-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրիում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ըստ օպերատիվ տեղեկությունների հնչել են կրակոցներ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արցախի պողոտայի թիվ 47 հասցեում գործող «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրի բակում, ապա շինության ներսում ազգությամբ հնդիկներ 21-ամյա Սագդև Սինգհը, 24-ամյա Լաֆպրիտ Սինգհը, 22-ամյա Ռահուլ Կումարը, 22-ամյա Պրադիպ Սինգհը և 21-ամյա Ընգրեջ Սինգհը վիճաբանել են հյուրանոց եկած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 22-ամյա Լաֆպրիտ Սինգհի, 24-ամյա Կոմալ Կումարի, 23-ամյա Ռահուլ Կումարի, 18-ամյա Ակաշ Սինգհի, 30-ամյա Բաջան Սինգհի և 20-ամյա Գուր Սահիբ Սինգհի հետ, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը, հյուրանոցի բնականոն աշխատանքը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ արհամարական վերաբերմունք իրենց ձեռքին եղած փայտերով, ապակյա տարրաներով, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Սագդև Սինգհը իր գոտկատեղից հանել է ատրճանակին նմանվող առարկա և այն բերել է մարտական վիճակի, սակայն նշված ատրճանակը վիճաբանության մասնակիցների կողմից վերցվել է։

Նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում վիճաբանության մասնակիցները Արցախի պողոտայի թիվ 45 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031