Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել

Գերմանիայի արևմուտքում գտնվող Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողի Կոբլենց քաղաքում մարտի 8-ի երեկոյան երկնաքար է ընկել բնակելի շենքի տանիքին։

Կոբլենցի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ տուժածներ չկան:

ZDF Heute-ն հաղորդում է, որ երկնաքարի բեկորը ծակել է տանիքը, ապա ընկել բնակելի տան ննջասենյակում, սակայն այդ սենյակում ոչ ոք չի եղել։

Ոստիկանության խոսնակը dpa լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկնաքարերը վնասել են նաև այլ շրջանների տանիքներն ու տները։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031