Ճապոնիան աշխատում է նավթի մատակարարման աղբյուրների ընդլայնման ուղղությամբ

Ճապոնիայի կառավարությունն աշխատում է նավթի մատակարարման աղբյուրների ընդլայնման ուղղությամբ՝ Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ճապոնիայի կառավարությունն արդեն աշխատում է նավթի մատակարարման աղբյուրների ընդլայնման, ինչպես նաև բենզինի ներքին գների կայունացման ուղղությամբ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Նրա խոսքով՝ իշխանությունները կշարունակեն հետևել իրավիճակին։

Տակաիտին չի հստակեցրել, թե հատկապես որտեղից է Ճապոնիան ծրագրում լրացուցիչ նավթ գնել։ Իր ներկրվող ողջ նավթի ավելի քան 90%-ը երկիրը ստանում է Մերձավոր Արևելքի երկրներից, ընդ որում՝ դրա զգալի մասն անցնում է Հորմուզի նեղուցով։ Հեղուկ բնական գազի ներկրման հարցում Մերձավոր Արևելքին բաժին է ընկնում մոտ 10%-ը։ Ճապոնիան տիրապետում է նավթի 254 օրվա, իսկ հեղուկ բնական գազի՝ մոտ երեք շաբաթվա պաշարների։

Ճապոնիան ստանում է հեղուկ բնական գազի ողջ ներկրման մոտ 9-10%-ը ռուսական «Սախալին-2» նախագծից, սակայն դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը՝ բացառությամբ այն խմբաքանակների, որոնք կապված են գազի մատակարարումների հետ։ Միևնույն ժամանակ, ճապոնական կողմը պահպանում է մասնակցությունը «Սախալին-1» նախագծում, որտեղից նախկինում նավթ էր գնում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031