Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մարտի 8-ին զանգահարել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին, հայտնում է ԱՊԱ-ն։

«Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի և բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու նպատակով Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու, ինչպես նաև Իրանին հումանիտար օգնություն ցուցաբերելու մտադրության համար»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Ըստ հաղորդագրության, Մասուդ Փեզեշքիանը Ալիևին հայտնել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։

«Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։

Պետության ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ»,- հայտնում է ԱՊԱ-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մարտի 5-ին Իրանը չորս անօդաչուով ռմբակոծել է Նախիջևանը։ Իրանն իր հերթին հերքում է իր առնչությունն այդ հարձակմանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031