Իրանը hարձակումներ է նախաձեռնել Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի ռազմական թիրախների վրա

Իրանի զինվորականները հարձակում են իրականացրել Իսրայելի Հայֆա և Թել Ավիվ քաղաքների թիրախների, ինչպես նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ:

Այս մասին հայտնել է Իրանի բանակը:

«Հայֆայում, Թել Ավիվում ամերիկա-սիոնիստական թիրախները, ինչպես նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան կենտրոններն ու բազաները ենթարկվել են Իրանի բանակի ռազմաօդային և ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Իրանցի զինվորականները հայտնել են, որ հարձակումներն իրականացրել են վերջին մի քանի ժամվա ընթացքում:

Իրանական բանակի հաղորդագրության համաձայն, բացի Իսրայելի թիրախներից, հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթում գտնվող «Քեմփ Աթիֆջան» բազան և դրա զինամթերքի ու սարքավորումների պահեստները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության դիրքերը, տեղեկատվության հավաքագրման կետերը և վրանային ճամբարները:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր Քուվեյթի Ալ-Ադիրի շրջանում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային հասցված հարվածների մասին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031