Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Մերցին՝ իր գործողություններին չաջակցելու համար։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Նա պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում։

Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ։ Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները։

Զարմանալի չէ, որ Գերմանիան այժմ այդքան վատ վիճակում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ այլ առումներով»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930