Յամալը գերազանցել է Մեսիի ռեկորդը

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկին» խփած գոլի շնորհիվ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») ցուցանիշը։

Լամին Յամալն աչքի էր ընկել 68-րդ րոպեին (տեսանյութ), «Բարսելոնան» հաղթել էր 1:0 հաշվով։

Լամին Յամալը պաշտոնական հանդիպումներում խփել է 50-րդ գոլը 18 տարեկան եւ 237 օրականում։

Յամալը 44 գոլ խփել է «Բարսելոնայի», 6 գոլ՝ Իսպանիայի հավաքականի կազմում։

Մեսին այդ ցուցանիշին հասել էր 20 տարեկան եւ 315 օրականում, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 21 տարեկան եւ 297 օրականում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031