ԱՄԷ-ն հերքել է Իրանի աղազատման կայանին hարվածելու լուրերը

Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյան The Jerusalem Post-ին հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր երկիրը ներգրավված է եղել իրանական աղազատման կայանի ուղղությամբ իրականացված հարվածին:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ԱՄԷ-ն պատերազմի մեջ մտնելու համար չէր հարվածի քաղաքացիական թիրախի, այլ կթիրախավորեր ռազմական օբյեկտ: Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հերքել է իր մասնակցությունը տվյալ հարվածին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հարվածել են իրանական աղազատման կայանին, ինչը կլիներ նրանց առաջին պատասխան գործողությունը իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների դեմ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իսլամական վարչակարգի դեմ մղվող պատերազմի շրջանակներում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031