Այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի ՀՀ–ից. խնդիրը ոչ թե ազգն է, այլ կառավարումը. Նարեկ Կարապետյան (վիդեո)

Աշխարհի ամեն ոլորտում մենք ունենք առաջամարտիկ հայ և գրեթե չես կարող տեսնել Հայաստանից դուրս հայ, որն աղքատ է ապրում։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե մեր ազգն է, այլ մեր Կառավարությունը և ճիշտ կառավարումը։ Այս մասին Facebook–ի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Ես կարծում եմ, որ օգտագործելով Սփյուռքի պոտենցիալը, մեր բիզնեսի չեմպիոններին, չեմպիոններին գիտության մեջ, չեմպիոններին՝ սպորտի, անվտանգության և բոլոր ոլորտների, մենք կկարողանանք հասնել այն արդյունքին, որին հասան այն երկրները, որոնք օգտագործեցին իրենց Սփյուռքի ամբողջ պոտենցիալը»,-նշեց նա։

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է բացել դռները, Սփյուռքին տալ հնարավորություն՝ մասնակցելու Հայաստանի կառավարմանը, որն ավելի կբարձրացնի երկրի նշաձողը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031