Էդ անտերն այդքան լավն է, գնացեք այնտեղ ուրախ-երջանիկ ձեզ համար ապրեք, մեզանից ի՞նչ եք ուզում. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:

«Արցախն էլ էիք ուզում, որ «միութենական պետության» կազմում լինի, խրատ չեղավ չէ՞ ձեզ այն ինչ բոլորիս հետ ձեր տերերը արեցին։

Ես մի բան չեմ հասկանում՝ էդ անտերը այդքան լավն է, գնացեք այնտեղ ուրախ-երջանիկ ձեզ համար ապրեք, մեզանից ի՞նչ եք ուզում։

Թե դուք ձեզանով այնտեղ ոչ մեկին պետք չեք, դրա համար էլ մեզ եք ուզում անպայման փուռը տաք, որ ձեր տաքուք տեղը մեր արյան- կյանքի հաշվին ապահովեք։

Ամոթ ապրելով, որ մեր ազգը այսպիսի ստրկամիտ «հերոսներ» ունի, հասկանում եմ թե ինչո՞ւ ենք այս օրում հայտնվել»,- գրել է Ստեփանյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031