Wildberries-ի մեկնաբանությունը Հայաստանում WB Taxi ծառայության վերաբերյալ տարածվող տեղեկատվության մասին

Վերջին շրջանում հայկական սոցիալական ցանցերում և առանձին ինտերնետային հարթակներում տարածվում են հրապարակումներ WB Taxi ծառայության՝ իբր Հայաստանում գործարկման վերաբերյալ։ Նման հրապարակումներում քաղաքացիներին, վարորդներին և տաքսոպարկերի ներկայացուցիչներին առաջարկվում է գրանցվել երրորդ կողմի կայքերում, ինչպես նաև կատարել «լիցենզիոն վճարում»։

Հայտնում ենք, որ Wildberries-ը որևէ կապ չունի նշված կայքերի, կազմակերպությունների կամ տարածվող տեղեկատվության հետ։

Կոչ ենք անում քաղաքացիներին, վարորդներին և տաքսոպարկերի ներկայացուցիչներին նման ռեսուրսներում չտրամադրել անձնական տվյալներ և չկատարել որևէ վճարում, քանի որ նշված կայքերն ու առաջարկները կրում են խարդախ բնույթ, կապ չունեն Wildberries-ի հետ, իսկ անձնական տվյալների փոխանցումը կարող է օգտատերերին ենթարկել ռիսկի։

Ընկերության ծառայությունների և նախագծերի վերաբերյալ արդիական տեղեկատվությունը խորհուրդ ենք տալիս ստանալ բացառապես Wildberries-ի պաշտոնական աղբյուրներից։

Հնարավոր համագործակցության կամ WB Taxi ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031