Իրանը հայտնել է Iris Dena ֆրեգատի վրա ԱՄՆ հարձակման հետևանքով առնվազն 104 զոհի մասին

Իրանը հայտարարել է, որ անցյալ շաբաթ իրանական Iris Dena ֆրեգատի վրա ԱՄՆ հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի առնվազն 104 անդամ, ևս 32-ը վիրավորվել են, հայտնում է Fars-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Ըստ իրանական լրատվամիջոցի, փրկարարական գործողությունից հետո անձնակազմի վիրավոր անդամները բուժման նպատակով տեղափոխվել են Շրի Լանկայի հիվանդանոց։

ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը մարտի 4-ին հարձակվել է նշված ֆրեգատի վրա, որում շուրջ 130 նավաստի կար։ Հարձակման հետևանքով ֆրեգատը խորտակվել է Շրի Լանկայի ափերի մոտ։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են 32 հոգու, բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են. նրանք հոսպիտալացվել են։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031