Թուրքիան վեց հատ F-16 կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից վեց հատ F-16 կործանիչներ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր են տեղակայվել Կիպրոսի հյուսիսային հատվածում։

«Մեր տարածաշրջանի վերջին իրադարձությունների լույսի ներքո և [չճանաչված] Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անվտանգությունն ամրապնդելու նպատակով՝ այսօրվանից ՀԿԹՀ տարածքում տեղակայվել են վեց F-16 կործանիչներ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։ Ըստ անհրաժեշտության և իրադարձությունների զարգացումից կախված՝ կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930