ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դեմ է Պենտագոնի ֆինանսավորման ավելացմանը՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին

Մի քանի դեմոկրատ օրենսդիրներ իրենց անհամաձայնությունն են հայտնում Պենտագոնի ֆինանսավորման ավելացման հնարավոր հարցման վերաբերյալ՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ Նրանք պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բավարար հստակությամբ չի ներկայացրել իր նպատակները կամ սպասելիքներն այն մասին, թե որքան կարող է տևել պատերազմը, հայտնում է CNN-ը։

Անցյալ տարի Կոնգրեսը, երկկուսակցական փաթեթի շրջանակում, հաստատել է գրեթե 900 միլիարդ դոլարի հատկացում ռազմական ծրագրերին՝ այս ֆինանսական տարվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը ֆինանսավորելու համար։

Սակայն Թրամփի վարչակազմը տեղեկացրել է օրենսդիրներին ավելի շատ գումարի հնարավոր անհրաժեշտության մասին հակամարտության պայմաններում, որն, ըստ վերլուծաբանների, ամերիկացի հարկատուների վրա օրական ավելի քան 890 միլիոն դոլար է արժենում։

«Այս պահի դրությամբ վարչակազմը չի կարողացել հիմնավորել իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում այս պատերազմի նպատակահարմարության կամ արդարացված լինելու վերաբերյալ»,- NBC News-ի հարցազրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։

Նույնիսկ օրենսդիրների հետ Թրամփի վարչակազմի անցկացրած ճեպազրույցներից հետո պարզ չէր, թե որքան գումար կարող է պահանջել Պենտագոնը, երբ կներկայացվի այդ հարցումը և որքան կտևի պատերազմը, նշում են պաշտոնյաները։ Սենատում անհրաժեշտ 60 ձայնով փաթեթն առաջ տանելու հնարավորությունները նույնպես անորոշ են, քանի որ որոշ դեմոկրատներ հասկացրել են, որ կտրականապես դեմ են դրան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031