Լոնդոնն ի սկզբանե չի մասնակցել Իրանի դեմ գործողnւթյանը. Միացյալ Թագավորության ԱԳ նախարար

Միացյալ Թագավորությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել Իրանի ուղղությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի նախնական հարվածներին և ներգրավվել է միայն այն բանից հետո, երբ էսկալացիան առնչվել է Պարսից ծոցի այլ երկրներին։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Միացյալ Թագավորությունը աջակցություն չի ցուցաբերել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված առաջին հարվածներին, սակայն հենց տեսանք Իրանի անխոհեմ հարվածները գործընկեր երկրների ուղղությամբ, մենք աջակցություն ցուցաբերեցինք այդ երկրների պաշտպանությանը և մեր բազաները տրամադրեցինք ԱՄՆ-ին»,- Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կուպերը։

Նրա խոսքով՝ գործողության մեկնարկի պահին Լոնդոնը պաշտպանում էր ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղին։

«Որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ մենք միշտ պետք է համաձայնենք ԱՄՆ-ի հետ՝ անկախ ամեն ինչից։ Կան նաև այլոք, ովքեր կարծում են, որ մենք երբեք չպետք է որևէ գործողություն ձեռնարկենք ԱՄՆ-ի հետ համատեղ՝ անկախ հանգամանքներից։ Ես չեմ կարծում, թե այս դիրքորոշումներից որևէ մեկը բխում է Միացյալ Թագավորության ազգային շահերի։ Իմաստն այն է, որ համոզվենք՝ մենք իսկապես դասեր ենք քաղել Իրաքում թույլ տրված սխալներից»,- հավելել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031