Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Զրույցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը X սոցիալական ցանցում գրել էր, որ զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ըստ Մակրոնի, նա Փեզեշքիանին կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031