Կյանքից հեռացել է ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը

72 տարեկանում կյանքից հեռացել է «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։

  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

««Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ: 1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից»,- գրել է Մուրադյանը։

Բժշկական համալսարանի ռեկտորը նշել է, որ պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն: 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031