Վաղարշապատ համայնքում տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդման արարողությունը

Վաղարշապատ համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի երդման արարողությունը:

Երդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրեն վստահված մանդատի համար՝ հստակ նշելով, որ այդ վստահությունն իրեն պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել համայնքի կառավարման գործընթացները։

«Իմ առաջնային նպատակն է ապահովել համայնքի զարգացման շարունակականությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ստեղծել առավել բարենպաստ միջավայր բոլոր բնակիչների համար», — ընդգծել է Մեխակյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031